Փարաքարում վախի մթնոլորտ չկա, ամեն ինչ նորմալ է լինելու. ՔՊ-ական թեկնածու
Քաղաքական
12:32 30/03/2025
Հայաստան

Փարաքարում վախի մթնոլորտ չկա, ամեն ինչ նորմալ է լինելու. ՔՊ-ական թեկնածու

«Կարծում ենք՝ այո, ավելի քան վստահ ենք»,-պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Փարաքար համայնքի ղեկավարի ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը

Նա պատասխանեց հարցին, թե ինչու նախորդ ընտրությւոններին բավարար ձայներ չէր ստացել

«Նախորդ ընտրություններում չէի աշխատել համայնքի համար, իսկ այս ընտրություններից առաջ՝ 2.5 տարի եղել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, այնուհետև 45 ամիս եղել եմ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, հասցրել ենք շփվել քաղաքացիների հետ, ճանաչել և այդ ամենը թույլ է տալիս սպասել այդ արդյունքներին»,-ասաց Գյուլնազարյանը: 

Արձագանքելով մյուս թեկնածուի՝ Գոռ Սարիբեկյանի հայտարարությանը, թե Փարաքարում վախի մթնոլորտ է, եթե ՔՊ-ականը հաղթի սպանությունները կշարունակվեն, իշխանական թեկնածուն ասաց. «Փարաքարում վախի մթնոլորտ չկա, ամեն ինչ նորմալ է լինելու, ամեն ինչ գնալու է իր հունով, ժողովուրդն  էլ՝ դեպի զարգացում»:

Գյուլնազարյանը հայտարարեց, թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փարաքարում վախի մթնոլորտ չկա, ամեն ինչ նորմալ է լինելու. ՔՊ-ական թեկնածու