Ընտրակաշառքի նոր մեթոդ է գործում. փոխանցումներ են կատարվում խաղադրույքային հաշիվներին
Իրավունք
16:48 30/03/2025
Հայաստան

Ընտրակաշառքի նոր մեթոդ է գործում. փոխանցումներ են կատարվում խաղադրույքային հաշիվներին

«Փաստինֆո»-ն գրում է.

«Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրիում «ընտրակաշառքի» նոր մեթոդ է կիրառվում` առցանց խաղադրույքների համար գրանցված անձանց հաշիվներին փոխանցվում են գումարներ, որ գնան ընտրությունների:

Նշենք, որ նման փոխանցումները վերահսկելի չեն: Ակնկալում ենք, որ իրավապահները մամուլի հրապարակումների հիման վրա հետաքննություն կսկսեն` ստուգելու ընտրակաշառքի նոր մեթոդի մասին ահազանգերը:

Բացի այդ, մեկ այլ ահազանգի համաձայն էլ`  Գյումրիում ընտրատեղամասերից մեկում, որը համարվում է իշխող ուժի թեկնածուի թաղամաս,  կեսօրի մոտակայքում առանձնահատուկ նկատելի էր տարեց անձանց ակտիվությունը, որոնք քվեարկել են տարբեր անձանց ուղեկցությամբ կամ օգնությամբ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընտրակաշառքի նոր մեթոդ է գործում. փոխանցումներ են կատարվում խաղադրույքային հաշիվներին