100 հազար դոլար մրցանակ եմ խոստացել, եթե ասեն, թե ՀՀ իշխանություններն ինչ են արել երեք հարցով. Արա Աբրահամյան
Քաղաքական
12:18 31/03/2025
Հայաստան

100 հազար դոլար մրցանակ եմ խոստացել, եթե ասեն, թե ՀՀ իշխանություններն ինչ են արել երեք հարցով. Արա Աբրահամյան

«Ասում են՝ վերջապես մեր ինքնիշխան պետություն ենք ստեղծել, բայց 134 ք/կմ ադրբեջանցիներն են նստել, տարբեր մարզերում։ Ինքն ասում է անկախ ենք»,-հրավիրված ասուլիսում ասաց «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը։

Նա նկատեց, որ Ալիևն ասում է, թե Երևանն իրենցն է, Սյունիք էլ հետը, իսկ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում, միայն իր քաղաքացիներին է պատժում, երկիրն է արժեզրկում։

Աբրահամյանը նշեց, թե Թաշինյանը Լուկաշենկոյին պատասխանում է, ինչը կեղծ է, կարևորն Ալիևն է, որին չի պատասխանում։

«ԱՄՆ-ում ելույթ ունենալուց ասել եմ, որ 100 հազար դոլար մրցանակ եմ խոստացել, եթե ասեն, թե ՀՀ իշխանություններն ինչ են արել երեք հարցով՝ տնտեսական, անվտանգության և միասնականության»,-ասաց Արա Աբրահամյանը և նկատեց, որ այս ընթացքում միայն հոգեբանական ցեղասպանության ենթարկել ժողովրդին։

Բաքվում պահվող ռազմագերիների հարցով դիմել է ՌԴ նախագահին, ԱՄՆ-ում սենատորների հետ հանդիպմանն է քննարկել գերիների հարցը, բայց Ադրբեջանի իշխանություններին չի կարող դիմել, քանի որ նրանց մշտապես քննադատում է։

«Երբ մեր վարչապետը, պետությունը չի անում, ասում է հայցերը պետք է հետ վերցնեն ՄԻԵԴ-ից, որպեսզի ինքը նման թուղթ պետք է ստորագրի, այն համարում եմ արդեն վերջը»,- ասաց Արա Աբրահամյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
100 հազար դոլար մրցանակ եմ խոստացել, եթե ասեն, թե ՀՀ իշխանություններն ինչ են արել երեք հարցով. Արա Աբրահամյան