Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ,  վնասվել է բնակելի տուն. ՊՆ
Քաղաքական
11:04 31/03/2025
Հայաստան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Տուժածներ չկան»,- նշում են ՊՆ-ից։ 

ՊՆ-ից նաև հիշեցնում են, որ  Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. ՊՆ