Շնորհավորում եմ ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին. Փաշինյան
Քաղաքական
09:52 31/03/2025
Հայաստան

Շնորհավորում եմ ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախօրեին Գյումրիում և Փարաքարում կայացած ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին։

«Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։

Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։

Հ․Գ․ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շնորհավորում եմ ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին. Փաշինյան