«Հրապարակ». Անհետ կորածների ծնողների հետ ԱԺ փակ քննարկումն անցել է նյարդային, լարված մթնոլորտում
Օրվա մամուլ
08:59 01/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Անհետ կորածների ծնողների հետ ԱԺ փակ քննարկումն անցել է նյարդային, լարված մթնոլորտում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ փակ քննարկումը երեկ տևել է մոտ 6 ժամ, անցել է նյարդային, լարված մթնոլորտում: Վարել է ԱԺ նախագահը, նրա կողքին նստած է եղել Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որին, ըստ ներկաների, հրահանգված է եղել չխոսել: Նա մի փորձ է արել խոսելու՝ բորբոքելով ծնողների զայրույթը, ԱԺ նախագահն արագ լռեցրել է նրան:

 

Ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը և այլք: Քննարկումը տեղ-տեղ անկառավարելի է դարձել, ծնողները վրդովվել են պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկումից, որ էմոցիաներին պետք չէ տրվել` ճանաչված մասունքները վերցրեք:

 

Ծնողները բղավել են, որ չեն ընդունելու, Նազարյանը լքել է դահլիճը, մի քանիսը հետևից դուրս են եկել` հաշիվ մաքրելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Անհետ կորածների ծնողների հետ ԱԺ փակ քննարկումն անցել է նյարդային, լարված մթնոլորտում