Զեմֆիրան ելույթ կունենա Երևանում
Մշակույթ
16:07 01/04/2025
Հայաստան

Զեմֆիրան ելույթ կունենա Երևանում

Զեմֆիրան այս ամառ համերգ կունենա Երևանում։ Այդ մասին հայտնում է երգչուհին ինսթագրամի իր էջում։ Ելույթը նախատեսված է հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում։

Երգչուհու հայ երկրպագուներին ոգևորել է այս լուրը։ Նրանք տարածում են համերգի անոնսն ու նշում, որ երկար են սպասել այս օրվան, նախատեսված ճամփորդությունն են նույնիսկ պատրաստ չեղարկել՝ համերգին ներկա լինելու։

48-ամյա երգչուհին դարձել է ռոք երաժշտության նոր շարժման մարմնավորում Ռուսաստանում, որը լրագրողներն անվանել են «կանացի ռոք»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զեմֆիրան ելույթ կունենա Երևանում