Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կիսո՞ւմ է, արդյոք, Հանրային ռադիոյի տնօրենը իր կնոջ մտքերը. Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
«Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը ատելության խոսք է տարածում հայության մի հատվածի՝ արցախցիների հասցեին։ Տիկնոջ ատելության խոսքն այնքան ցածրորակ է ու գռեհիկ, որ մեջբերում անել չեմ ուզում։
Ակամայից հիշում ես մեծերից մեկի խոսքը․ով ինչ խոսում է իր մասին է խոսում։ Կիսում է, արդյոք, պետական- հանրային լրատվամիջոցի տնօրենը կնոջ մտքերը, ենթարում եմ՝ այո։
Եթե չի կիսում պարտավոր է հրապարակայնորեն ներողություն խնդրել արցախցիներից և ոչ միայն։ Ատելության խոսքի տարածումը պատախանատվություն է նախատեսում օրենքով և ժամանակն է այս հարցեերը կարգավորել իրավական հարթությունում, հատկապես, որ դրանք առնչվում են պաշտոններ զբաղեցնող անձանց հետ, այն էլ հանրային լրատվամիջոցի»։