Ռոնալդուն ամռանը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»
Աշխարհում
09:29 01/04/2025
Աշխարհ

Ռոնալդուն ամռանը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

championat.com-ը գրում է, որ 40-ամյա պորտուգալացին դիտարկում է «Ալ-Նասրի» հետ պայմանագիրը չերկարաձգելու հնարավորությունը, որն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Ռոնալդուն ցանկանում է մասնակցել 2025 թվականին կայանալիք Աշխարհի ակումբային նոր առաջնությանը, որին սաուդյան ակումբը չի կարողացել որակավորում ստանալ։

ՖԻՖԱ-ն Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ հունիսի 1-ից 10-ը կբացի հատուկ տրանսֆերային պատուհաններ, իսկ Ռոնալդուն հնարավորություն կունենա մեկ մրցաշարի պայմանագիր կնքել թիմի հետ։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Ինտեր Մայամին» և «Ալ-Հիլալը»:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն ակումբի և Պորտուգալիայի հավաքականի 40 խաղում դարձել է 34 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոնալդուն ամռանը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»