Կինը սենյակը մաքրելիս պատահաբար դեն է նետել ամուսնու ֆլեշ կրիչը՝ 3,8 միլիոն դոլար արժողությամբ բիթքոյններով
Համացանց
13:54 01/04/2025
Աշխարհ

Կինը սենյակը մաքրելիս պատահաբար դեն է նետել ամուսնու ֆլեշ կրիչը՝ 3,8 միլիոն դոլար արժողությամբ բիթքոյններով

Անգլիայում մի կին բնակարանը մաքրելիս պատահաբար դեն է նետել 3,8 միլիոն դոլար արժողությամբ բիթքոին պարունակող USB ֆլեշ կրիչը։ Դեպքի մասին գրում է Daily Star-ը։

Տարրական դպրոցի ուսուցչուհի Էլլի Հարթը իր աշխատասենյակը մաքրելիս դարակում հին անդորրագրերի և մարտկոցների միջից գտել է սև ֆլեշ կրիչ: Մտածելով որ այն սովորական դպրոցական սարքի համար՝ կինը առանց մտածելու դեն է նետել սարքը, առանց ամուսնու Թոմին հարցնելու, թե արդյոք նա դրա կարիքն ունի։

«Ես քարացա, երբ Թոմը հարցրեց իր բիթքոյնների համար նախատեսված փոքրիկ սև ֆլեշ կրիչի մասին: Մենք քչփորեցինք աղբի բոլոր պարկերով, բայց գիտեինք, որ շատ ուշ է»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ խոստովանում է Էլլին:

Վեբ ծրագրավորող Թոմը բիթքոյնը գնել է դեռ 2013 թվականին, երբ կրիպտոարժույթը շատ ավելի էժան էր։ Տարիների ընթացքում ներդրումները հասան աստղաբաշխական գումարի, բայց առանց էլեկտրոնային դրամապանակի մուտքի դեն նետված սարքի, գումարները անհասանելի դարձան:

«Խուճապի և հույսի սարսափելի խառնուրդ կար, բայց հոգու խորքում ես գիտեի, որ շատ ուշ է», - հիշում է կինը:

Չնայած շոկին՝ զույգը փորձում է պահպանել հարաբերությունները։ Ինչպես նշում է Էլլին, Թոմը նրան չէր մեղադրում, բայց կորստի ծանրությունը «զգացվում էր ամեն լռության պահին»։

«Թոմը զարմանալի էր: Նա չէր բղավում, չէր մեղադրում ինձ, բայց լռությունն ինքնին խոսում է», - եզրափակել է բրիտանուհին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կինը սենյակը մաքրելիս պատահաբար դեն է նետել ամուսնու ֆլեշ կրիչը՝ 3,8 միլիոն դոլար արժողությամբ բիթքոյններով