Մարդու օրգանիզմում մակաբույծները բարդացնում են հիվանդությունների ընթացքը, իջեցնում օրգանիզմի դիմադրողականությունը
Առողջություն
08:45 01/04/2025
Հայաստան

Մարդու օրգանիզմում մակաբույծները բարդացնում են հիվանդությունների ընթացքը, իջեցնում օրգանիզմի դիմադրողականությունը

Մակաբուծային հիվանդությունների տարածման հիմնական պատճառը սանիտարակենցաղային գործոն է՝ բնակավայրի սանիտարական վիճակը և բնակչության կենցաղային սովորույթները։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից զգուշացնում են, որ մարդու օրգանիզմում մակաբույծները բարդացնում են հիվանդությունների ընթացքը, իջեցնում օրգանիզմի դիմադրողականությունը, կարող են խցանել լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի ծորանները, կլանում են սննդանյութերի և վիտամինների որոշակի քանակ։

 Մակաբուծային հիվանդության ախտանշաններն են.

հոգնածության զգացումը,

ախորժակի անկում կամ անսովոր բարձրացում,

ցավեր որովայնի շրջանում,

սրտխառնոց, փսխում,

լուծ կամ փորկապություն,

գլխացավ, գլխապտույտ,

քնի խանգարում,

սակավարունություն,

զանազան ալերգիկ ախտանշաններ և այլն:

 Վարակի կանխարգելման հիմնական միջոցներն են.

Ձեռքերի հիգիենայի պահպանումը,

Մրգի, կանաչեղենի և բանջարեղենի մանրակրկիտ, հոսող ջրի տակ լվացումը,

Սննդում հում կամ կիսաեփ մսի օգտագործման բացառումը,

ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ԴԻՄԵ՛Ք ԲԺՇԿԻ։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատոր կենտրոն մասնաճյուղում իրականացվում են մակրոսկոպիկ, մանրադիտակային, իմունաքրոմատոգրաֆիկ և իմունաֆերմենտային հետազոտություններ՝ մակաբուծային հիվանդությունների վաղ և արդյուվետ ախտորոշման նպատակով»,- հայտնում են կենտրոնից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարդու օրգանիզմում մակաբույծները բարդացնում են հիվանդությունների ընթացքը, իջեցնում օրգանիզմի դիմադրողականությունը