Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանը մերժել է Ուկրաինայից ներմուծված ավելի քան 136 տոննա մսամթերք
Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությունը Ուկրաինայից հանրապետություն ներմուծված ավելի քան 136 տոննա մսամթերք հայտարարել է սպառման համար ոչ պիտանի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
«Ընդհանուր առմամբ, ավելի քան 170 տոննա ընդհանուր քաշով Ադրբեջան ներմուծված մսամթերքի մի շարք խմբաքանակներ չեն բավարարել սահմանված պահանջներին, որից 136,22 տոննան ներմուծվել է Ուկրաինայից։ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ որոշում է կայացվել ոչնչացնել կամ տնօրինել սպառման համար ոչ պիտանի ապրանքների հայտնաբերված խմբաքանակները»։