Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ինքնաթիռ է կործանվել, զոհվել է մեկ մարդ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ապրիլի 2-ին Իրկուտսկի մարզում պլանային թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Տու-22Մ3 ինքնաթիռը: Չորս հոգուց բաղկացած անձնակազմը դուրս է նետվել: Վայրէջքի հետևանքով, ըստ անձնակազմի հրամանատարի հաղորդագրության, մեկ օդաչու մահացել է»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են գերատեսչությունից, դեպքի վայր ժամանած որոնողափրկարարական խումբը փրկվածներին տարհանել է բազային օդանավակայան։
Նախնական տվյալներով՝ արտակարգ պատահարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։