Ռուսաստանն արգելել է 81 օտարերկրյա լրատվամիջոցի գործունեությունը
Իրավունք
12:35 02/04/2025
Աշխարհ

Ռուսաստանն արգելել է 81 օտարերկրյա լրատվամիջոցի գործունեությունը

Անցյալ տարի Ռուսաստանը որպես պատասխան միջոց առաջին անգամ արգելք դրեց արտասահմանյան լրատվամիջոցների վրա՝ ազդելով ավելի քան 80 ԶԼՄ-ի վրա։ Այս մասին խոսել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։

«Առաջին անգամ, ի պատասխան արտասահմանում ռուսական լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների, որոշում է կայացվել արգելել 81 արտասահմանյան հրատարակությունների գործունեությունը Ռուսաստանի տարածքում»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասել է Կրասնովը։

Ռուսաստանի տարածք այդ օտարերկրյա ռեսուրսների մուտքը սահմանափակվել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսաստանն արգելել է 81 օտարերկրյա լրատվամիջոցի գործունեությունը