Սուդանի ազգային թանգարանը գրեթե ամբողջությամբ թալանվել է
Իրավունք
11:04 02/04/2025
Աշխարհ

Սուդանի ազգային թանգարանը գրեթե ամբողջությամբ թալանվել է

Քաղաքացիական պատերազմից հետո Սուդանի կառավարական ուժերի կողմից մայրաքաղաք Խարթումում վերահսկողություն վերականգնելուց հետո պարզ է դարձել, որ թանգարանները թալանված են։ 

artguide.com-ի հաղորդմամբ, նախկինում տեղեկություններ եղել են, որ ցուցանմուշները հանվում են Սուդանի ազգային թանգարանից: Այժմ հայտնի է, որ միայն մի քանի մեծածավալ արձաններ են պահպանվել, այդ թվում Թահարկայի յոթ տոննայանոց քանդակը. Թահարկա փարավոնը ղեկավարել է Եգիպտոսը և Քուշը (ժամանակակից Սուդանը) մ.թ.ա. 690-664 թվականներին։

Թանգարանում պահվում էին մոտ 100,000 արտեֆակտներ, որոնք արտացոլում էին երկրի պատմությունը, ներառյալ Նուբյան թագավորությունը, Քուշի թագավորությունը և քրիստոնեական և իսլամական դարաշրջանները: Ի թիվս այլ բաների, եղել են մումիաներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2500 թվականով։

Թալանել է ինչպես մշտական ​​ցուցադրություններում ներկայացված ավեստի գործերը, այնպես էլ արտեֆակտերը, այդ թվում՝ ոսկուց, որը հնարավոր է մաքսանենգ ճանապարհով դուրս է բերվել երկրից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի վաղ կոչ էր արել արվեստի դիլերներին չվաճառել, չներմուծել կամ չարտահանել Սուդանից ապօրինի արտահանվող արտեֆակտները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սուդանի ազգային թանգարանը գրեթե ամբողջությամբ թալանվել է