Տրանսգենդերը Վարդան Ղուկասյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել
Իրավունք
21:35 02/04/2025
Հայաստան

Տրանսգենդերը Վարդան Ղուկասյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել

Տրանսգենդեր, «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել:

Տրանսգենդերը «Հրապարակի» հետ զրույցում նշել է. «Այսօր դիմել ենք դատախազություն, հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին: Դեռևս ընթացք չի ստացել, քանի որ այսօր ենք ներկայացրել: Ղուկասյանը պարզ սպանության կոչեր է անում, ատելություն է տարածում մեր մասով: Առանց այդ էլ սև ու սպիտակի է բաժանված ամեն բան, այժմ իրավիճակն ավելի են սրում:

ԼԳԲՏ անձանց Վարդան Ղուկասյանն առաջին անգամ չէ, որ թիրախավորում է, նա դեռ 2019 թվականին, երբ ես Ազգային ժողովում ելույթ ունեցա, ատելության խոսք էր տարածել ԼԳԲՏ անձանց մասին: Պետք է իրավական գնահատական տրվի, թե ինչո՞ւ է այս մարդը թիրախավորում ԼԳԲՏ անձանց: Նա նաև թիրախ է դարձրել կանանց, անգամ ռասիստական հայտարարություններով է հանդես գալիս: Այդ մարդու խոսքն ամբողջությամբ կազմված է ատելության և թշնամանքի վրա: Լսելով նրա կոչերը, ԼԳԲՏ անձանց կարող են բռնության ենթարկել, մինչև անգամ՝ սպանել», - ասում է Մարտիրոսյանը: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տրանսգենդերը Վարդան Ղուկասյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել