Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել
Իրավունք
15:36 02/04/2025
Հայաստան

Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մարտի 31-ինապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արմենակյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով փաթեթներ։ 25-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա և մեթամֆետամին է, գնել է «Տելեգրամի» միջոցով։

Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել