Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Արսեն Թորոսյանի ընկերոջը իշխանությունը մերժում է, նոր թեկնածուն էլ համաձայն չէ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեպետ որոշված է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին, սակայն կոմպետենտ փոխարինող չեն գտնում: Մեր աղբյուրն ասաց, որ դիտարկել են հանրապետության գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանի թեկնածությունը, որն աշխատում է «Էրեբունի» հիվանդանոցում, սակայն նա մերժել է։ Խոսակցություն կա, որ 2023-ից փոխնախարար աշխատող Արմեն Գասպարյանին են նշանակելու:
Մանուկյանին, որն Արսեն Թորոսյանի ընկերն է, ազատելու պատճառ են նշում անվճար բուժում ստացող պացիենտների «նվիրատվությունները»։ Դեռ անցած տարեվերջից ՊՎԾ-ն ստուգումներ էր անում ԲԿ-ներում։ Իսկ երեկ Փաշինյանը մասնակցել է կենտրոնի բարձրտեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը: Ասում են` սպասում էին այս բացմանը, որ տնօրենին ճանապարհեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։