Բեյրութում կրակել են հայկական ակումբի ուղղությամբ
Իրավունք
14:39 03/04/2025
Աշխարհ

Բեյրութում կրակել են հայկական ակումբի ուղղությամբ

Երեկ երեկոյան Բեյրութում անծանոթ մարդիկ կրակել են հայկական ակումբի ուղղությամբ։ Դեպքը եղել է Բեյրութի «Խալիլ Բադաուի» թաղամասում, որտեղ գտնվում է Հնչակյան (ՍԴՀԿ) կուսակցության ՀՄՄ-ի ակումբը։ Այս մասին հայտնում է «Արևելքը»։

«Անծանոթները կրակ են բացել ակումբի ուղղությամբ և  արագ հեռացել։ Բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան, չնայած ակումբը մարդաշատ վայրում է։ Մեր տեղեկություններով, Լիբանանի ապահովական մարմինները քննություն են սկսել՝ դեպքի մանրամասները բացահայտելու և  հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։

Լիբանանում երկար ժամանակ է հայկական կենտրոնների կամ ակումբների  շուրջ նման դեպքեր չէին լինում, և  եղածը աղմուկ է հանել հայության շրջանում»,- գրել է կայքն իր թելեգրամյան ալիքում և  հրապարակել տեսանյութ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բեյրութում կրակել են հայկական ակումբի ուղղությամբ