Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսանյութը մանիպուլատիվ է. Ռուբեն Մելիքյանը՝ տատիկների գործի մասին
Իրավունք
17:25 03/04/2025
Հայաստան

Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսանյութը մանիպուլատիվ է. Ռուբեն Մելիքյանը՝ տատիկների գործի մասին

Տատիկների գործով Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսանյութը 75-ամյա գյումրեցի Կիմա Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը մանիպուլատիվ է որակում։

«Ինչու՞ մանիպուլատիվ։

Որովհետև.

1. չեն ասում, որ հսկայածավալ ապացուցողական գործողություններ են կատարել, բայց փող բաժանելու գեթ մեկ դեպք չեն բացահայտել,

2. «ընտրակաշառք» բառը հանրությունը հասկանում է հենց փող բաժանելու իմաստով, մինչդեռ Կիմա տատիկի մեղադրանքը վերաբերում է բացառապես «խոստում ընդունելուն», ընդ որում՝ նա չի ընդունում մեղադրանքը,

3. կրիմինալ են տեսնում հեռախոսով ծածկանշաններով խոսելու մեջ։ Մինչդեռ ընդդիմադիր հայացքներ ունեցողների միջև ծածկագրով խոսելը կայուն սովորույթ է - մենք լավ գիտենք, որ մեզ գաղտնալսում եք, մենք էլ խոսում ենք ծածկանշաններով, օրինակ՝ «էն թրաշված պինգվինը էսօր էլ խոսում էր էն մասին, որ էլ ոչ մեկ իրա հետ չի ուզում բլոտ խաղա» (էսօր եմ ասել՝ Կառավարության նիստում «կադրային սովի» մասին մարդամեկի ճառերի մասին),

4. հեղինակության, «խաթրի» ուժով ընտրողներ ներգրավելն ու նրանց ցուցակներ կազմելը, իմ իմանալով, հանցանք չի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսանյութը մանիպուլատիվ է. Ռուբեն Մելիքյանը՝ տատիկների գործի մասին