Բիթքոյնի ընդունումը կարող է առավելություն լինել Հայաստանի համար ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխություններում. Հենրի Արսլանյան
Տնտեսություն
16:40 03/04/2025
Հայաստան

Բիթքոյնի ընդունումը կարող է առավելություն լինել Հայաստանի համար ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխություններում. Հենրի Արսլանյան

«Մենք այսօր կանգնած ենք փողի և արժույթների փոփոխության ժամանակաշրջանում։ Կրիպտոարժույթների ընդունումը բերելու է ֆինանսական աշխարհում լրջագույն փոփոխությունների»,- «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով Doing Digital Forum 2025-ին, (DDF25)  ժամանակ ասաց Համաշխարհային կրիպտո առաջնորդ  Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր   Հենրի Արսլանյանը։

Նրա խոսքով կրիպտոարժույթների ընդունումը ԱՄՆ-ում բերելէ լրջագույն փոփոխությունների և Հայաստանում հնարավորություն կա օգտվել այդ անհամաչափ փոփոխություններից

Արսլանյանը ողջունելի համարեց, որ Հայաստանը մոտ ժամանակներս կունենա կրիպտոարժույթներին վերաբերող կարգավորումներ, որը կարևորագույն բաղադրիչն է թվային արժույթներ կառավարման հարցում ներկայիս աշխարաքաղաքական փուլում։

«Մարդիկ չգիտեն, թե քանի կրիպտոարժույթի ընկերություն կա Հայաստանում, և թե աշխարհում ինչքան ակտիվ են հայերը, երբ խոսքը հասնում է կրիպտո և թվային արժույթներին։

 Կրիպտոարժույթների և թվային արժույթերի զարգացումը յուրօրինակ հնարավորություն է մեզ համար որպես ազգ և երկիր, քանի որ մենք ճկուն ենք, ողջունում ենք նոր տեխնոլոգիաները և հնարավորություն ունենք օգտվել այս անհամաչափ փոփոխություններից»,- հայտարարեց Հենրի Արսլանյանը և հավելեց. «Սա ամենահետաքրքիր ժամանակն է ֆինանսների և ընդհանրապես փողի պատմության մեջ և այն մեր՝ որպես երկրի և ազգի համար ստեղծում է յուրատեսակ հնարավորություն՝ եթե մենք օգտվենք այս պահից և ողջունենք, այդ փոփոխությունները»։

Նա նշեց, որ կան ինչպես կրիպտոարժույթները զարգացնող ընկերություններ, այնպես էլ այնպիսիք, որնք օգտվելով դրանից զարգացնում են խարդախութունը և գողությունը։

Եթե Հայաստանը ընդունի բիթքոյնը որպես արժույթ կամ գնի որնպես հնարավոր ներդրում, ապա այն կարող է մեր երկրի համար հնարավորութուն ստեղծի օգտվել դրանից՝ որպես անհամաչափ առավելություն այնպես ինչպես այն արել է Բութանը կամ Էլ Սալվադորը։

Բիթքոյնի ընդունումը կարող է առավելություն լինել Հայաստանի համար, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բիթքոյնի ընդունումը կարող է առավելություն լինել Հայաստանի համար ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխություններում. Հենրի Արսլանյան