Լավրով. Չնայած դրսի փորձերին՝ մեզ հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ
Քաղաքական
13:38 03/04/2025
Աշխարհ

Լավրով. Չնայած դրսի փորձերին՝ մեզ հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ։ Լավրովն այդ առիթով ուղերձ է հղել Միրզոյանին, որը հրապարակված է ՌԴ ԱԳՆ կայքում։

Ուղերձում մասնավորապես նշված է. «Այս իրադարձությունը նշանավորեց Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբը։ Հիմնվելով ընդհանուր հոգևոր և բարոյական արժեքների՝ Ռուսաստանը և Հայաստանը ստեղծել են ամուր պայմանագրային և իրավական հիմքեր, կառուցել բազմակողմ, հավասար, փոխշահավետ հարաբերություններ։

Չնայած ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները խարխլելու դրսի փորձերին՝ մեզ հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության համակարգման բարձր մակարդակ, ինչպես նաև մեծացնել առևտրատնտեսական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միասնական ինտեգրացիոն տարածքի ձևաչափով։

Մենք պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի խորացնել և բարելավել գործընկերության արդյունավետությունը՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման։

Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի արտգործնախարարության բոլոր աշխատակիցներին քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ մասնագիտական ​​գործունեության մեջ, իսկ եղբայրական հայ ժողովրդին՝ բարգավաճում»։

Հիշեցնենք, որ Ա. Միրզոյանը նույնպես ուղերձ է հղել Սերգեյ Լավրովին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լավրով. Չնայած դրսի փորձերին՝ մեզ հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ