«Lexus»ի ավտոմեքենան Նժդեհի փողոցում կոտրել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներն ու «Իդրամ» տերմինալը
Հասարակություն
11:47 03/04/2025
Հայաստան

«Lexus»ի ավտոմեքենան Նժդեհի փողոցում կոտրել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներն ու «Իդրամ» տերմինալը

Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan. com-ից հայտնում են, որ ժամը 02:00-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան Նժդեհի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածը, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներն ու տեղադրված «Իդրամ» վճարային տերմինալը և հայտնվել մայթին՝ դեղատան աստիճանների մոտ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի հեթրապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Մոտ 2 ժամ պարեկներն ու ոստիկանները ճշտում էին՝ արդյոք վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ, քանի որ վարորդը դեպքի վայրում չէր:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:  Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  Դեպքի վայր են ժամանել նաև «Իդրամ»-ի աշխատակիցները, ովքեր մեծ դժվարությամբ կարողացան վճարային տերմինալի պահոցից անվտանգ դուրս բերել գումարների համար նախատեսված տուփը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ 54-ամյա Աննա Հայրապետյանի անվամբ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Lexus»ի ավտոմեքենան Նժդեհի փողոցում կոտրել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներն ու «Իդրամ» տերմինալը