ԱՀԿ-ն հայտնում է խոլերայի դեպքերի աճի մասին
Աշխարհում
14:16 04/04/2025
Աշխարհ

ԱՀԿ-ն հայտնում է խոլերայի դեպքերի աճի մասին

Աշխարհում խոլերայի դեպքերի և մահերի թիվը 2024-ին 2023-ի համեմատ աճել է մոտ 50%-ով։  2024-ին  գրանցվել է առնվազն 810,000 դեպք և 5,900 մահ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,  Ժնևում կայացած ճեպազրույցում ասաց ԱՀԿ-ի խոլերայի դեմ պայքարի խմբի ղեկավար Ֆիլիպ Բարբոսան:

«Չնայած այս տարվա վերջին մենք կհրապարակենք ավելի ամբողջական վիճակագրություն, նախնական տվյալները ցույց են տալիս, որ 2024 թվականին ԱՀԿ-ն գրանցվել է գրեթե խոլերայով վարակման  810,000 դեպք և 5,900 մահվան դեպք, ինչը 2023 թվականի համեմատ աճել է մոտավորապես 50 տոկոսով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բարբոսան ավելացրել է, որ այս թվերը ցույց չեն տալիս ամբողջական պատկեր, քանի որ պաշտոնական հաշվետվությունները մնում են թերի:

«Բայց նույնիսկ այս թվերը չափազանց բարձր են խոլերայի համար, մի հիվանդություն, որը տարածվում է բակտերիայով աղտոտված սննդի կամ ջրի միջոցով: Այս հիվանդությունը չպետք է գոյություն ունենա 21-րդ դարում», - ասում է ԱՀԿ ներկայացուցիչը:

Կազմակերպության տվյալներով, 2025 թվականի սկզբից 25 երկրներում գրանցվել է խոլերայի գրեթե 100 հազար դեպք և 1300 մահ։

«Խոլերան շարունակում է ընդգրկել նոր երկրներ: Այս տարի Նամիբիան հայտնել է խոլերայի բռնկման մասին 10 տարի ոչ մի դեպքից հետո: Երկրներ, ինչպիսիք են Քենիան, Մալավին, Զամբիան և Զիմբաբվեն, որոնք նախկինում ասում էին, որ իրեն մոտ դադարել են բռնկումները, դեպքերի աճ են արձանագրում», - ցավոով արձանագրել է Բարբոսան:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՀԿ-ն հայտնում է խոլերայի դեպքերի աճի մասին