Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճը։
«Մենք կարծում ենք, որ խնդիրը պետք է քննարկվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով և, իհարկե, կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է բացարձակապես զսպվածություն պահպանեն»,-ասել է Կրեմլի խոսնակը։
Նա ընդգծել է, որ բոլոր հարցերը քննարկելիս կողմերը պետք է կենտրոնանան դիվանագիտական ջանքերի վրա։
«Մենք այժմ զբաղվում ենք ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վերականգնմամբ, սակայն Իրանը նաև մեր գործընկերն է, մեր դաշնակիցը, որի հետ մենք ունենք շատ զարգացած և բազմակողմ հարաբերություններ»,-«Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին նշել է Պեսկովը։