Գյումրիում տեղի ունեցածը 2018-ի հայկական հեղափոխության ուղիղ դիագնոզն է. Միհրան Հակոբյան
Քաղաքական
12:13 04/04/2025
Հայաստան

Գյումրիում տեղի ունեցածը 2018-ի հայկական հեղափոխության ուղիղ դիագնոզն է. Միհրան Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, անդրադառնալով Գյումրու ավագանու արտահերրթ ընտրությունների քվեարկության արդյունքներին, գրում է.

«Արձանագրենք, որ ժողովրդի ընկալումներում կամ Վարդան Ղուկասյանը «նախկին թալանչի» չէ կամ ժողովուրդը «նախկին թալանչիների» ու ներկա դավաճանների միջև ընտրում է «նախկին թալանչիներին»: Սա 2018-ի հայկական հեղափոխության ուղիղ դիագնոզն է: Եվ, սա վեցնոցի 7-ամյա գործունեության ուղիղ ժողովրդական գնահատականն է:

Քաղաքագիտությունն ու սոցիոլոգիան պատմության համար արդեն իսկ արձանագրել են, որ 2018-ին հայ ժողովուրդը հինգշաբթի օրով հեղափոխություն է արել, որ միանգամից հայտնվի կիրակի օրում, բայց հայտնվել է չորեքշաբթի օրում: Եվ, եթե վերափոխում լինելու է, ուրեմն ամեն ինչ պետք է սկսել այս պարզ ճշմարտությունների մասին բաց խոսելուց»։

 

Հիշեցնենք, որ ըստ նախնական հաշվարկի, Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ

«Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան - 14 մանդատ 

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ 

«Մեր քաղաքը»,  Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ

«Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ

«Մայր Հայաստան», Կարեն  Սիմոնյան - 2 մանդատ։

 

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին։ Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ:

Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրիում տեղի ունեցածը 2018-ի հայկական հեղափոխության ուղիղ դիագնոզն է. Միհրան Հակոբյան