Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ն սեպտեմբերին պատրաստվում է համագումարի, որի ընթացքում նաև նոր վարչություն կընտրեն: Չնայած դեռ մոտ 5 ամիս կա, սակայն իշխող թիմում գլխանց գիտեն, թե ովքեր են դուրս մնալու վարչությունից։ Փաշինյանն ամենամոտ մարդկանց միջոցով շարքերին ուղղորդում է, որպեսզի իր սրտի վարչությունը ձևավորվի։ Նոր կազմում չեն լինի Արփի Դավոյանը, որը, ի դեպ, վերջին նիստերին չի էլ հաճախում, Վաղարշակ Հակոբյանը, որը, ըստ ՔՊ մեր աղբյուրի, սերտաճել է օլիգարխներին, Սասուն Միքայելյանը, որը Փաշինյանի միակ ընդդիմախոսն է և Կոտայքի մարզի տեր-տնօրենն է դարձել, ու նրանից «դոշ են թափ տալիս» բոլորը: Թերևս չի լինի նաև ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը, որի թոշակառու մոր շքեղ առանձնատունը մեծ աղմուկ բարձրացրեց: Արմեն Փամբուխչյանը, որի թոշակառու հայրը, շնորհիվ հովանավորչության, իր անունով մեծ վարկ էր ձևակերպել: Բայց, բնականաբար, գլխավոր ինտրիգը Տիգրան Ավինյանն է:
Եթե մինչև սեպտեմբեր Փաշինյանի հրահանգով Երևանի քաղաքապետին չկալանավորեն, ապա նրան դժվար է լինելու դուրս թողնել վարչությունից, քանի որ, ի տարբերություն մյուսների, Ավինյանն աջակիցների մեծ խումբ ունի կուսակցությունում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում