Որո՞նք են կոլոռեկտալ քաղցկեղի ախտանշանները
Առողջություն
09:29 04/04/2025
Հայաստան

Որո՞նք են կոլոռեկտալ քաղցկեղի ախտանշանները

Կոլոռեկտալ քաղցկեղը կարող է ի հայտ գալ հաստ կամ ուղիղ աղիներում:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արայիկ Ոսկանյանը նշում է՝ հաստ և ուղիղ աղու քաղցկեղների մեծ մասը պատկանում են ԱԴԵՆՈԿԱՐՑԻՆՈՄԱ անունը կրող ուռուցքի տարատեսակին, որն առաջանում է աղու լուսանցքը պատող էպիթելային բջիջներից:

Առավել հազվադեպ հանդիպող քաղցկեղներից են կարցինոիդ ուռուցքը, գաստրոինտեստինալ ստրոմալ ուռուցքը (ԳԻՍՈւ), մանրաբջջային կարցինոման և լիմֆոման:

Ախտանշաններն են

Այս ախտանշանների իմացությունը և զգոնությունը հաճախ հնարավոր է դարձնում հայտնաբերել քաղցկեղը ավելի վաղ փուլերում, երբ այն ավելի մեծ հավանականությամբ կարող է ենթարկվել լիարժեք բուժման:

.Աղիների գործունեության փոփոխություն, խանգարում

.Լուծ, փորկապություն, աղիների ոչ լրիվ դատարկման զգացողություն

.Ալ կարմիր կամ շատ մուգ՝ գորշ արյան առկայություն կղանքում

.Կղանքի ձևի փոփոխություն՝ կարող է լինել ավելի բարակ քան նորմայում

.Որովայնում դիսկոմֆորտ, ցավեր, մեթեորիզմ (գազերի առկայություն), վքնածություն, լցվածության զգացողություն, աղիքային խիթի պատկեր

.Առանց որևէ ակնհայտ պատճառի քաշի կորուստ

.Մշտական թուլություն, հոգնածություն

.Անբացատրելի երկաթդեֆիցիտային անեմիա (հեմոգլոբինի, էրիթրոցիտների թվի իջեցում արյան պատկերում):

«Եթե վերոնշյալ ախտանիշները առկա են մի քանի շաբաթ կամ ժամանակի հետ հարաճում են, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և կարիքի առկայության դեպքում անցնել կոլոնոսկոպիկ հետազոտություն: Այնուամենայնիվ, կոլոռեկտալ քաղցկեղով շատ հիվանդներ չեն ունենում որևիցե ախտանիշ մինչև հիվանդության ուշ փուլը: Այդ պատճառով անհրաժեշտ են կանոնավոր սկրինինգային հետազոտություններ:

Վաղ հայտնաբերման դեպքում այն հաճախ ենթարկվում է լիարժեք բուժման:

Հաստ աղիքի քաղցկեղի ժամանակ ամենահաճախ կիրառվող բուժման մեթոդն է վիրահատությունն է, որի ժամանակ հեռացվում է ուռուցքը շրջակա առողջ հյուսվածքների հետ միասին»,-նշում է մասնագետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որո՞նք են կոլոռեկտալ քաղցկեղի ախտանշանները