Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծննդյան օրն է
Քաղաքական
09:52 05/04/2025
Հայաստան

Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծննդյան օրն է

Այսօր Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծնունդն է:

«Դավիթին արդեն 15 տարի է ճանաչում եմ, դեռ չեմ խոսում այն մասին, որ դրանից 4-ը` միասին, աշխատել ենք Արցախի նախագահի աշխատակազմում:

Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական:

Իր ընտանիքին ու երկրին նվիրված մարդ, ով անչափ սիրում էր Արցախն ու անմնացորդ նվիրված էր իր հայրենիքին:

Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր:

Ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծննդյան օրն է