ՖԻՖԱ-ի նախագահը մտադիր է ներկա գտնվել ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հարյուրամյակին
Աշխարհում
12:26 05/04/2025
Աշխարհ

ՖԻՖԱ-ի նախագահը մտադիր է ներկա գտնվել ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հարյուրամյակին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն խոստացել է ներկա գտնվել խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հարյուրամյակին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) պատվավոր անդամ և Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը։

ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել է իր մտադրության մասին ապրիլի 3-ին Բելգրադում կայացած ՈւԵՖԱ-ի համագումարի շրջանակում։

«Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանն ինձ խնդրեց հիշեցնել Ինֆանտինոյին, որ նա խոստացել է գալ իր 100-ամյակին: Ինֆանտինոն հաստատեց իր մտադրությունը և ասաց` այո, այո, ես կգամ»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը Կոլոսկովի խոսքերը։

Օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հոբելյանը կկայանա 2026 թվականի հոկտեմբերի 12-ին։ Ֆուտբոլիստը հանդես է եկել Սուխումի «Դինամոյում» և մոսկովյան «Կռիլյա Սովետով» և «Սպարտակ» ակումբներում։ Խաղալով Խորհրդային Միության հավաքականում՝ Սիմոնյանը հաղթել է Մելբուրնի օլիմպիական խաղերում։ Որպես մարզիչ գլխավորել է «Սպարտակը» և ԽՍՀՄ հավաքականը։

«Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն խփած - 160 գնդակով, միաժամանակ նա գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը - 133 գնդակ։

2011 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով։ 

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՖԻՖԱ-ի նախագահը մտադիր է ներկա գտնվել ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հարյուրամյակին