Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: Ժամը 17:50-ի սահմաններում ՆԳՆ-ում տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցի 32 հասցեում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 66-ամյա Վ․ Բ-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը կառուցվող շենքի 7-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: