«Կյաժ Աշոտին» սպшնելու մեջ մեղադրվող «Ալավերդյանցի Կոկոն» հայտնաբերվել է
Իրավունք
17:32 06/04/2025
Հայաստան

«Կյաժ Աշոտին» սպшնելու մեջ մեղադրվող «Ալավերդյանցի Կոկոն» հայտնաբերվել է

Վրաստանում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանները վրացի գործընկերների հետ իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում բռնվել է հետախուզման մեջ գտնվող, «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած, շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու մեջ մեղադրվող «Ալավերդյանցի Կոկոն»:

«Ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ անցած տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմած ու տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» սպանած «Կոկո» մականվան քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։ Քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «Կոկո»-ին եւ տեղափոխել ՔԿՀ»,-հայտնում է Shamshyan.com-ը;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Կյաժ Աշոտին» սպшնելու մեջ մեղադրվող «Ալավերդյանցի Կոկոն» հայտնաբերվել է