Guardian. Թրամփի «ամենավատ» դիմանկարի հեղինակի կարիերան վտանգված է
Մշակույթ
17:31 07/04/2025
Աշխարհ

Guardian. Թրամփի «ամենավատ» դիմանկարի հեղինակի կարիերան վտանգված է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ամենավատ» դիմանկարի հեղինակ նկարչուհի Սառա Բորդմենի կարիերան վտանգված է։ Այս մասին գրում է The Guardian-ը։

«Հավելյալ պնդումները, որ ես «դիտավորյալ խեղաթյուրել եմ» դիմանկարը, և որ «պետք է կորցնեի իմ տաղանդը տարիքիս հետ», այժմ ուղղակիորեն և բացասաբար են ազդում ավելի քան 41 տարվա իմ բիզնեսի վրա», - ասել է Բորդմենը:

Նա ընդգծել է, որ դիմանկարը նկարել է ճշգրիտ՝ առանց «կանխամտածված խեղաթյուրման կամ քաղաքական կողմնակալության»։

1985 թվականին Բորդմենը սկսել է ուսումնասիրել հին վարպետի տեխնիկան Գերմանիայում և հաջողակ կարիերա կառուցել որպես նկարիչ՝ ի վերջո հաղթելով Կոլորադոյի նահանգակենտրոն Դենվերում անցկացվող «Արվեստի մրցույթում»՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և ներկայիս Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփի  դիմանկարներով։

Գազետա.ռու-ն գրում է, որ մարտի վերջին Թրամփը քննադատել էր Բորդմենի ստեղծած իր դիմանկարը, որը ցուցադրվել էր Կոլորադոյի նահանգի օրենսդիր մարմնի ամերիկացի առաջնորդների դիմանկարների պատկերասրահում։ Նրա խոսքով, ոչ ոք չի սիրում վատ լուսանկարներ կամ «իրենց անհրապույր դիմանկարներ»։ Նա կարծիք է հայտնել, որ Բորդմենը «հավանաբար կորցրել է իր տաղանդը տարիքի հետ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Guardian. Թրամփի «ամենավատ» դիմանկարի հեղինակի կարիերան վտանգված է