Մելիքբեկյանը հրաժարականի փոխարեն ասուլիս է տալիս
Սպորտ
12:50 07/04/2025
Հայաստան

Մելիքբեկյանը հրաժարականի փոխարեն ասուլիս է տալիս

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասուլիս է հրավիրել։ Ինչպես հայտնել է ֆեդերացիան, այն կկայանա ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Լրագրողների մուտքը թույլատևրվում է միայն անցագրերով։

«Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են ներկա լինել ասուլիսին, պետք է մինչև ապրիլի 8-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն իրենց մասնակցության հայտը և ասուլիսին ներկայանան իրենց լրագրողական անցագրերով:

Առանց լրագրողական անցագրերի ներկայանալու դեպքում մուտքը մամուլի ասուլիսների սենյակ արգելվելու է»,-նշումեն ՀՖՖ-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մելիքբեկյանը հրաժարականի փոխարեն ասուլիս է տալիս