Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավապաշտպան. Դատապարտյալներից մեկը երգել է «Доля воровская»-ն, սպեցնազն ասել է. «Դուք պետք է երգեք «Господа Офицеры»»
««Նուբարաշեն»-ը բռնությունների որջ է, մի կատասրոֆիկ բանտ է, որը տարիներ շարունակ պետք է քանդվի, բայց չի քանդվում»,-«Մեդիա կենտրոն»-ում անդրադառնալով օրեր առաջ ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքերին՝ ասաց իրավապաշատպան Ժաննա Ալեքսանյանը, որ տարիներ շարունակ զբաղվում է ցմահ դատապարտյալների խնդիրներով։
Բանախոսը նշեց, որ զբոսանքի ժամանակ դատապարտյալները երգել են տարբեր երգելը, նրանց մեկը երգել է «Доля воровская» երգը, սպեցնազը, որն իրենց խփել է, ասել է. «Դուք պետք է երգեք «Господа Офицеры»»։
Նա այս պարագայում սպեցնազին որակում է որպես բանդիտական խումբ, որն առևանգել ու անհայտ ուղղությամբ տարել է ցմահ դատապարտյալներից մեկին՝ Դավիթ Մինասյանին։
«Ես սա ասում եմ, որ ճշտեն այդ տեղեկությունները։ Սա ի՞նչ արտոնյալ վիճակ է։ Այն, ինչ կատարվում է տարիներ շարունակ «Նուբարաշեն»-ում, ինձ ապշեցնում է, ինձ ապշեցնում է նախարարի հայտարարությունները, թե իրավաչափ ուժ է կիրառվել։ Դուք ի՞նչ գիտեք, քննություն իրականացվե՞լ է »,-ասաց նա։
Իրավապաշտպանի խոսքով, միջադեպից հետո դատապարտյալներից մեկը հացադուլ է սկսել։