Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերգեյ Լավրովը դեսպանների հետ քննարկել է եվրասիական անվտանգության հարցեր
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ քննարկում է Եվրասիական անվտանգության հարցերը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այսօր Սերգեյ Լավրովը Մոսկվայում հավատարմագրված օտար երկրների դեսպանների հետ քննարկել է եվրասիական անվտանգության հարցերը»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում՝ հրապարակմանը կից լուսանկարով։
Ինչպես երևում է լուսանկարից, հանդիպմանը ներկա է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։