Վան Գոգի նկարում պատկերված ծառերի արմատները՝  վեճի առարկա
Իրավունք
10:51 07/04/2025
Աշխարհ

Վան Գոգի նկարում պատկերված ծառերի արմատները՝ վեճի առարկա

Հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ վան Գոգի վերջին նկարում («Ծառերի արմատները», 1890) պատկերված ծառերի արմատները իրավական վեճի առարկա են դարձել։

artguide.com-ի հաղորդմամբ, 2020 թվականին դրանք հայտնաբերվել են ֆրանսիական գյուղերից մեկի այգում, որտեղ նկարիչն անցկացրել է իր վերջին օրերը։ Այդ պահից այդ վայրը դարձել է հողի սեփականատերերի և Օվերի քաղաքապետի միջև վեճի առարկա, որը վերջնականապես լուծվել է դատարանի կողմից. քաղաքապետը պարտվել է, իսկ հողի իրավունքները մնացել են ամուսնական զույգին:

Այն բանից հետո, երբ Վան Գոգի ինստիտուտը 2020 թվականին բացահայտել է այն վայրը, որտեղ Վան Գոգը նկարել էր իր վերջին աշխատանքը, հողի սեփականատեր ամուսիններն ողջունում են հյուրերին ամբողջ աշխարհից, ովքեր կարող են 30 րոպե քայլել այգով 8 եվրոյով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վան Գոգի նկարում պատկերված ծառերի արմատները՝ վեճի առարկա