Արաղչին և Վիտկոֆը կներկայացնեն Իրանը և ԱՄՆ-ը Օմանի բանակցություններում
Քաղաքական
09:39 08/04/2025
Աշխարհ

Արաղչին և Վիտկոֆը կներկայացնեն Իրանը և ԱՄՆ-ը Օմանի բանակցություններում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը կլինեն հիմնական բանակցողներ շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին Օմանում կայանալիք հանդիպմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է իրանական NourNews գործակալությունը։

Ավելի վաղ Արաղչին X-ում գրել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 12-ին անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արաղչին և Վիտկոֆը կներկայացնեն Իրանը և ԱՄՆ-ը Օմանի բանակցություններում