Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տիգրան Ավինյան, մարդը, քաղաքացին, հարկատուն, իրավապաշտպան Էդուարդ Բադալյանը հարց է տալիս, պատասխանեք. «Ուրեմն, չեմ ամաչի ասել, բայց նույնիսկ էշ-էշ, հավատացել ու վստահել ենք մեր սիրելի #փոսքաղաքապետ, է՜, քաղաքապետ Ավինյանին ու ընկերոջս հետ, թողնելով անհատական տրանսպորտային միջոցը, գնում ենք հանդիպման հանրային տրանսպորտով՝ մետրոյով;
Լրիվ էշ-էշ հավատացել ենք փաստորեն նաև այժմ Էկոնոմիկայի նախարար, ոչ վաղ անցյալում հայտնի #անկանխիկագետ Գևորգին՝ Պապոյան, ու չենք վերցրել կանխիկ գումար։
Իջնում ենք մետրո, հանում եմ բանկային վճարային քարտս (միայն ինձ մոտ կա), վճարում մուտքի սարքով։ Դռները բացվում են ընկերս էլ անցնում։
Հիմա ուզում էմ մեկն էլ վճարել, որպեսզի ես անցնեմ, բայց բոլոր սարքերը մերժում են։ Մերժում են ու մերժում:
Սկզբում մտածեցի, թե քարտիս հետ խնդիր կա ու մեկ էլ հանկարծ կողքին ապակյա խցում նստած կինն ասում է այդպիսին է կարգավորումը, էլ չեք կարող վճարել (մտնել և օգտվել մետրոյից) 20 րոպե։ Ասում է մյուս փորձը 20 րոպեյից՝ ուզում ես ուզի, չես ուզում` Ավինյանին հարցրու։
Ասում եմ բա ես հիմա ինչ անեմ, ախր Ավինյանին ենք «լսել», անկանխիկագետը, բանը․․․բա ես հիմա ինչ անեմ, որ չուշանամ.․․
Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ուզում եմ ասել, Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ջան, սիրելիներս, հո դուք գի՞ժ չեք։ Էս ի՞նչ կարգավորում է։ Եղբայրներ և քույրեր, ձեր հոգուն գուցե և մատաղ, ես եմ ու ուզում եմ մետրո 《հյուրասիրել》 ինձ հետ տեղ եկող կամ թեկուզ ուրիշի հետ գնացող 10 հոգու։ Ես պետք է 200 րոպեյու՞մ վճարեմ էս մարդկանց տոմսը։ Ի՞նչ է սա, եթե ոչ աննորմալություն»։