«Ժողովուրդ». Սպառողական շուկայում տևական գնաճ է. Ո՞ր ապրանքներն են ամենամեծ գնաճն ապրել
Օրվա մամուլ
08:59 08/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Սպառողական շուկայում տևական գնաճ է. Ո՞ր ապրանքներն են ամենամեծ գնաճն ապրել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2024 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2023 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 1,5%: Գնաճը 2024 թվականի դեկտեմբերին 2024 թվականի նոյեմբերի համեմատ, կազմել է 1%: Այս մասին փաստում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.4%, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ: Հանրապետության դիտարկվող 8 բնակավայրերում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.4%-ով, իսկ 3-ում գրանցվել է 0.2-0.1% գնանկում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.6%-ով:

 

Համաձայն Կոմիտեի հրապարակած տվյալների՝ այս տարի մարտին ամենամեծ գնաճը գրանցել է շոկոլադը: Շոկոլադի գինը 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ աճել է 11.8%-ով, կակաոյինը՝ 16.0%-ով, սուրճինը՝ 17.5%-ով, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 6.8%, 1.0%-ով։

 

Հաջորդ տեղում ալկոհոլային խմիչքը և ծխախոտային արտադրատեսակներն են, որոնք հանրապետությունում 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ աճել են 5.3% և 4.8%-ով։

 

Վերջին ամիսներին Հայաստանում որոշ մթերքների գները զգալիորեն աճել են: Ստորև ներկայացված են ամենաշատ գնաճ գրանցած մթերքները՝ ըստ 2025 թվականի փետրվարի տվյալների:

 

Բանջարեղենի տարեկան աճը կազմել է 20.4%, ձկնամթերքինը բարձրացել է 16.2%-ով, թեյ, սուրճ և կակաո՝ 15.6%, բուսական յուղ և կարագ՝ 13%-ով և այսպես շարունակ։ Հարկ է նշել, որ միևնույն ժամանակ որոշ մթերքների գներ նվազել են:

 

Մսի գինը նվազել է 0.6%-ով: Կաթնամթերքինը և ձվինը՝ 3.6%-ով: Այս տվյալները վկայում են, որ հատկապես բանջարեղենը, ձկնամթերքը, թեյը, սուրճը, կակաոն, բուսական յուղը և կարագը վերջին շրջանում Հայաստանում ամենամեծ գնաճն են ապրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Սպառողական շուկայում տևական գնաճ է. Ո՞ր ապրանքներն են ամենամեծ գնաճն ապրել