Վիլեն Գաբրիելյանի մանդատը կտրվի Արտյոմ Մեհրաբյանին
Քաղաքական
17:41 09/04/2025
Հայաստան

Վիլեն Գաբրիելյանի մանդատը կտրվի Արտյոմ Մեհրաբյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի  արձանագրությունը։ Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։

ԿԸՀ-ի հաղորդմամբ, մինչ այդ հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արշակ Գևորգի Օրդուխանյանի գրանցումը՝ հիմքում ընդունելով ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու մասին 2025 թվականի ապրիլի 2-ի դիմումը, որը վավերացված է եղել նոտարական կարգով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վիլեն Գաբրիելյանի մանդատը կտրվի Արտյոմ Մեհրաբյանին