«Ժողովուրդ». Ինչու է ՔՊ-ի «սրտի» պաշտոնյա Արագածոտնի մարզպետը մինչ օրս անպատիժ
Օրվա մամուլ
08:54 09/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու է ՔՊ-ի «սրտի» պաշտոնյա Արագածոտնի մարզպետը մինչ օրս անպատիժ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Շուրջ 8 ամիս է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռ քննում է Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ միջադեպի գործը: Հետաքրքիր է ինչ են փորձում պարզել իրավապահները, որ մինչ օրս չեն բացահայտել, որ մինչ այս պարզ չէ։

 

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը օգոստոսի 26-ին միջադեպի կիզակետում էր հայտնվել։

 

Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Hayat Project-ի համերգի ժամանակ ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ինչպես նաև «օրենքով գողի» զարմիկը, որի հետ վիճաբանության մեջ են մտել այն բանի համար, որ նա պատվիրել է երգ՝ «Вот такая доля воровская»-ն, ու մարզպետը ընդդիմացել էր՝ ասելով. «Ես այստեղ, դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում»։

 

Եվ ահա, իրավապահները մարզպետից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել, թող հարթվի, անցնի ամեն բան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ միջադեպի գործով 30-ից ավելի անձանց են տարել հարցաքննությունների՝ միջադեպի մանրամասները պարզելու համար: ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ գործով քրեական վարույթը շարունակվում է:

 

Հատկանշականն այն է, որ իրավապահները «օրենքով գողի» զարմիկին շտապ բերման ենթարկեցին, իսկ ահա ՔՊ-ի «սրտի» պաշտոնյան՝ ի դեմս Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, մինչ օրս անպատիժ է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչու է ՔՊ-ի «սրտի» պաշտոնյա Արագածոտնի մարզպետը մինչ օրս անպատիժ