Վերջին շրջանում շատ մարդիկ են խոսում, մեկին քնից են հանում, մյուսին՝ դագաղից... հանգիստ նստեք. ՀՖՖ փոխնախագահ
Սպորտ
16:41 09/04/2025
Հայաստան

Վերջին շրջանում շատ մարդիկ են խոսում, մեկին քնից են հանում, մյուսին՝ դագաղից... հանգիստ նստեք. ՀՖՖ փոխնախագահ

«Վերջին շրջանում շատ մարդիկ են խոսում, մեկին նույնիսկ քնից են հանում, մյուսին դագաղից։ Խոսում են մարդիկ, ովքեր այս երկրի ամենամեծ թալանչիներն են եղել ու մեզ մեղադրում են թալանի մեջ»,- ասուլիսում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։

Նա նշեց, որ 50 դոլար կաշառք վերցնող նախկին  չինովնիկը փորձում է  իրենց կապել թալանի, կոռուպցիայի հետ. «Մենք ենք թալանչի՞ այ կոռուպցիոներներ... »։

Լրագրողների տեղից դիտարկումներին՝ նա արձագանքեց. «Հանգիստ նստեք... Հանգիստ նստեք ... Եթե ես սկսել եմ, կավարտեմ»։

Այնուհետև նշեց. «Մենք ամեն ինչ անում ենք, որ լավ լինի։ Իհարկե, կան հսկայական բացթողումներ,  աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ֆուտբոլը քաղաքանության մաս է, բայց  ֆուտբոլային գործիչները քաղաքագետներ չեն, առավել ևս՝ քաղաքական գործիչներ չեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերջին շրջանում շատ մարդիկ են խոսում, մեկին քնից են հանում, մյուսին՝ դագաղից... հանգիստ նստեք. ՀՖՖ փոխնախագահ