Երևանում վարորդը մեքենան վարել է մայթով
Իրավունք
17:29 09/04/2025
Հայաստան

Երևանում վարորդը մեքենան վարել է մայթով

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի ավտոմեքենա երթևեկում մայթով, իսկ ուղևորը՝ նկարահանում ընթացքը։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են մեքենայի մակնիշը, համարանիշը, ինչպես նաև վարորդի ինքնությունը։

Ապրիլի 8-ին օրինազանցը հայտնաբերվել է Երևանում։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ արտասահմանյան համարանիշներով «Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում վարորդը մեքենան վարել է մայթով