Գործակալ. Արսեն Զախարյանը մինչև մրցաշրջանի ավարտը խաղադաշտ դուրս չի գա
Աշխարհում
12:29 10/04/2025
Աշխարհ

Գործակալ. Արսեն Զախարյանը մինչև մրցաշրջանի ավարտը խաղադաշտ դուրս չի գա

«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։ sport.ru-ի հաղորդմամբ, նրա գործակալ Գենադի Գոլուբինն ասել է, որ ֆուտբոլիստը չի հասցնի վերականգնվել վերջին վնասվածքից։

«Սրացում կա, ոչ ոք չի պատրաստվում ստիպել վերականգնվել հանուն մի քանի հանդիպման: Նա այժմ ֆիզիկական վարժություններ է կատարում՝ վերականգնվելով ըստ պլանի»,- Գոլուբինի խոսքերն է մեջբերում Match TV-ն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Զախարյանին հաջողվել է անցկացնել ընդամենը չորս հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Մնացած ժամանակ ֆուտբոլիստը բուժման կուրս էր անցնում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գործակալ. Արսեն Զախարյանը մինչև մրցաշրջանի ավարտը խաղադաշտ դուրս չի գա