Զուրաբյան. Փաշինյանի և նրա կառավարության տգիտության վերաբերյալ այսօր ձևավորվեց համազգային կոնսենսուս
Քաղաքական
17:07 10/04/2025
Հայաստան

Զուրաբյան. Փաշինյանի և նրա կառավարության տգիտության վերաբերյալ այսօր ձևավորվեց համազգային կոնսենսուս

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, անդրադառնալոց կառավարության նիստում այսօր Նիկոլ Փաշինյանի՝ 7 տարի նույն դասարանում մնալու վերաբերյալ հայտարարությանը, գրում է.

«Ես յոթ տարի ա մնացել եմ նույն դասարանում: Եթե ես սովորեի, էս ելույթը վեց տարի առաջ կունենայի: Ես յոթ տարի մնացել եմ առաջին դասարանում: Մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ մենք ունենք գիտելիքի պակաս: Մենք ենք էդ մարդկանց առաջնորդը: Մենք ենք էդ մարդկանց առաջնորդում դեպի աղքատություն եւ տգիտություն: Մարդիք գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ մենք տգետ ենք... Սա վերաբերվում ա բոլորին` ինձնից սկսած մինչեւ էս կառավարության բոլոր անդամները:»

Սա մեջբերումներ են վարչապետ Փաշինյանի այսօրվա ելույթից ՀՀ կառավարության նիստին:

Փաստորեն, Փաշինյանի եւ նրա կառավարության տգիտության վերաբերյալ այսօր ձեւավորվեց համազգային կոնսենսուս»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զուրաբյան. Փաշինյանի և նրա կառավարության տգիտության վերաբերյալ այսօր ձևավորվեց համազգային կոնսենսուս