Իշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի, մնացել են մարդ ու կնիկ, որոնք նույնիսկ մարդու ու կնիկ էլ չեն. Էդգար Ղազարյան
Քաղաքական
11:05 10/04/2025
Հայաստան

Իշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի, մնացել են մարդ ու կնիկ, որոնք նույնիսկ մարդու ու կնիկ էլ չեն. Էդգար Ղազարյան

«Իշխանությունների մտադրությունn է ոչ միայն սահմանափակել իմ խոսքը, այլ ազատազրկման  միջոցով հանրային կյանքից հեռացնել»,- դատական հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նա վստահ է, որ դա արվում է  ոչ պատահական ժամանակահատվածում, այլ  իշխանությունների կողմից մեկնարկող  ընտրական գործընթացներից առաջ։

«Կարծում եմ՝ ոչ  այնքան կարևոր է ընտրությունները, որին մասնակցելու հավակնություններ  երբեք չեմ ցուցաբերել, ավելի շուտ նոր Սահմանադրության ընդունումը, որը մտադիր են իրականացնել ընտրությունների հետ միասին, թեև օրենքը դա չի նախատեսում։

Ոչ միայն փորձում են ինձ մեկուսացնել, այլ նաև իմ օրինակով պատժել ու  կանխել բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն  իրենց համար այս կարևոր շրջանում Սահմանադրական դատարանի  կամ դատավորների հասցեին որևէ քննադատական խոսք հնչեցնել։ Սա խոսքի իրավունքի սահմանափակման դասական օրինակ է՝  կոնկրետ քաղաքական գործընթացներով պայմանավորված»,- ասաց Է. Ղազարյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է տեսնում իշխանության հեռացման գործընթացը, իմպիչմենտով՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու միջոցով հնարավո՞ր է, Է.Ղազարյանն ասաց. «Այս  խորհրդարանի լիազորությունների ժամկետը մոտենում է  ավարտին։ Այն խորհրդարանը, որը պետք է իրականացնի վարչապետի անվստահութուն, 1,5 տարի հետ այլևս չի լինելու։ Ժամանակը սուղ է,  գործողությունները պետք է լինեն ավելի վճռական ու հասկանալի։ Կարծում եմ՝ 2026 թվականին կունենանք Ազգային ժողովի հերթական ընտրությունները, այդ ժամանակ վարչապետը Փաշինյանը չի լինի, մինչ այդ ԱԺ-ն նրան անվստահություն կհայտնի, ԱԺ տրամաբանական, օրինական, սահմանադրական որոշմանը ժողովուրդը կցուցաբերի մեծ աջակցություն։

Կարծում եմ՝ դա հնարավոր է միայն փողոցի և իմպիչմետի համադրությամբ։ Մարդիկ դուրս կգան փողոց, եթե գոյություն ունենա անվստահության գործընթաց։ 2021 թվականից մինչև հիմա մարդիկ դուրս են եկել փողոց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հրաժարական չի տվել։ Հետևաբար, փողոց դուրս գալ աննպատակ,  հանրահավաքային ելույթներ լսելու, իմաստ չունի։ Երբ որ խորհրդարանում  սկսվի գործընթաց, ժողովուրդը դուրս գա այդ գործընթացը պաշտպանելու, այդ երկուսի համադրությունը կտա արդյունք։ Կարծում եմ՝ երկար չի տևի, կարող է այդ ամենը 1 ժամում ավարտվի»։

Է. Ղազարյանը անդրադարձավ նաև ԱԳՆ վերջին հայտարությանը՝ կապված Արցախի Հանրապետության  հետ և նշեց. «Այս իշխանությունները Հայաստանի հետ կապ չունեն, Ադրբեջանի, Թուրքիայի շահերը սպասրակող գործիչներ են, նրանց ցանկացած հայտարարություն բխում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերից։

Իշխանություն որպես այդպիսին գոյություն չունի, մնացել են մարդ ու կնիկ, որոնք նույնիսկ մարդու ու կնիկ էլ չեն ու դաս են տալիս։ Այդ երկուսն են մնացել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի, մնացել են մարդ ու կնիկ, որոնք նույնիսկ մարդու ու կնիկ էլ չեն. Էդգար Ղազարյան