Կառավարությունը օտարերկրյա կինոարտադրողներին խոստանում է մինչև 35 % հետվերադարձ, եթե օգտվեն հայկական շուկայից
Մշակույթ
11:34 10/04/2025
Հայաստան

Կառավարությունը օտարերկրյա կինոարտադրողներին խոստանում է մինչև 35 % հետվերադարձ, եթե օգտվեն հայկական շուկայից

«Այս նախագծով հնարավորություն է ստեղծվում կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, խթանել համատեղ արտադրութունը, ոլոտում տնտեսական գործունեությունն ակտիվացնել, նպաստել հավելյալ եկամուտների գեներացմանը, կինոոլորտի մասնագետների մրցունակության բարձրացմանը»,- կառավարության նիստում զեկուցեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, թե հայաստանի կլիման և մասնագետների կարողությունները բարենպաստ են ֆիլմեր նկարահանելու համար։

«Մասնավորապես հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակները և ապահովել ֆիլմարտադրության համար, տեխնիկական, մասնագիտական և սպասարկման աշխատանքներն ու ծառայությունները»,- հայտնեց Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2019 թվականից հետո պետությունը տարեկան  միջինը ոլորտում ներդրում է 309 մլն դրամ, իսկ մասնավոր կինոարտադրողները 659 մլն դրամ։

Նա հայտնեց, որ որոշման նախագծով առաջարկվող ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմ ներդնել, որը կնպաստի կինորատադրության զարգացումը և միջազգայնացումը։

«Որոշմամաբ նախատեսվում է ՀՀ տարածքում ֆիլմարտադրության ոլորտում ներդրած դրամական ծախսերի շրջանակում հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով և ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը»,-Ասաց Անդրեասյանը և նշեց, որ դրա համար պետք է, որ ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ապրանքները, ծառայությունները և աշխատանքները ձեռք բերեն ՀՀ-ի ռեդիդենք տնտեսվարողներից։

Նա նշեց,որ ներդրումների հավելյալ ևս 10%-ի վերադարձ կարող է ապահովվելՀՀ-ի հանրահռչակման տարրերի առկայության դեպքում։

Նիկոլ Փաշինյանն էլ ճշտեց, որ խոսքը գնում է կինոարտադրողին մինչև 35% հետվերադարձի մասին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը օտարերկրյա կինոարտադրողներին խոստանում է մինչև 35 % հետվերադարձ, եթե օգտվեն հայկական շուկայից