Ուզո՞ւմ ենք Գանձասարը հայկական տեսնել, պետք է, նախևառաջ, մեզանում արմատախիլ անել այն դատարկաբանությունը, որ Արցախն, իբր, Ադրբեջան է. Վարդան Ոսկանյան
Քաղաքական
23:15 10/04/2025
Տարածաշրջան

Ուզո՞ւմ ենք Գանձասարը հայկական տեսնել, պետք է, նախևառաջ, մեզանում արմատախիլ անել այն դատարկաբանությունը, որ Արցախն, իբր, Ադրբեջան է. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան ոսկանյանը գրում է.

«Թե բա՝ Բաքվի բարբարոսսկան վարչախումբը Վատիկանում ինչ-որ «գիտաժողով» է կազմակերպել արհեստածին Ադրբեջանի քրիստոնեական ժառանգության մասին, որտեղ մեր մշակութային գոհարները ներկայացրել է «աղվանական»:

Չէ, բայց կարելի էր իմանալ դրանց պիղծ առածներից մեկը՝ «քաղաքը մերն է, հալվան՝ մերը»:

Եթե մենք հաշտ ենք այն բարբաջանքի հետ, որ Արցախն, իբր, Ադրբեջան է, և հետևաբար Գանձասար էլ հայի ոտք, իբր, չի մտնելու, ի՞նչ տարբերություն՝ «աղվանական» կկոչեն այն, թե՞ «թուրքական»:

Ուզո՞ւմ ենք Գանձասարը հայկական տեսնել, պետք է, նախևառաջ, մեզանում արմատախիլ անել այն դատարկաբանությունը, որ Արցախն, իբր, Ադրբեջան է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուզո՞ւմ ենք Գանձասարը հայկական տեսնել, պետք է, նախևառաջ, մեզանում արմատախիլ անել այն դատարկաբանությունը, որ Արցախն, իբր, Ադրբեջան է. Վարդան Ոսկանյան