137.25 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք. Ինչ են գտել  ՔԿՀ-ներում մարտին
Իրավունք
17:01 10/04/2025
Հայաստան

137.25 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք. Ինչ են գտել ՔԿՀ-ներում մարտին

ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ:

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ  ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, ուղեկցումների բաժնի և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի մարտի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 7.01 գրամ թմրանյութերի նմանվող զանգվածներ, 151 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 173 պարագա, 8 wi-fi սարք, 61 կտրող-ծակող առարկա, 137.25 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր:

Թվարկած բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
137.25 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք. Ինչ են գտել ՔԿՀ-ներում մարտին